Սերգեյ Զվերեւը որոշել է անվճար հարդարել վետերաններին

18:03   5 մայիսի, 2015

«Ռուսական գլամուրի արքա» Սերգեյ Զվերեւը երկու օր անվճար աշխատելու է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների համար։

Ոճաբան եւ երգիչ Զվերեւը սոցիալական ցանցերից մեկում գրել է.

«Մայիսի 7 եւ 8-ին Սերգեյ Զվերեւի լեգենդար սրահը անվճար կսպասարկի պատերազմի վետերաններին եւ շրջափակման մասնակիցներին։ Այդ օրերին Սերգեյ Զվերեւի սրահի լավագույն մասնագետները բացարձակ անվճար վարսահարդարելու են վետերաններին։ Նրանք այն մարդիկ են, ում պետք է «շնորհակալություն» ասենք այսօրվա համար։ Շնորհակալություն խաղաղության համար»,- գրել է Սերգեյը։



© NEWS.am STYLE