Քիմ Քարդաշյանի քույրերը մտադիր են արտոնագրել իրենց դոմեյնները

15:34   5 մայիսի, 2015

Քիմ Քարդաշյանի քույրերը՝ 19-ամյա Քենդալն ու 17-ամյա Քայլին, որոշել են նոկաուտի ենթարկել բոլոր նրանց, ովքեր իրենց նույն անուններն ունեն։ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի կրտսեր քույրերը որոշել են արտոնագրել իրենց դոմեյնները եւ ապրիլ ամսից զբաղվում են այս գործով, հայտնել է TMZ-ն։

Քայլին որոշել է «արգելել» իր անվան օգտագործումը շոու բիզնեսի, նորաձեւության եւ փոփ մշակույթի ասպարեզում։ 

Թե ինչն է աղջիկների այս որոշման պատճառը, դեռ հայտնի չէ։

Պարզ է, որ սա հաստատ դուր չի գա Քայլի Մինոուգին՝ չնայած 46-ամյա երգչուհին վաղուց է ներկայանում բեմական այս անուն-ազգանունով։



© NEWS.am STYLE