Քիմ Քարդաշյան եւ Շեր. գեղեցկուհի հայուհիները «գրավել են» Met Gala 2015-ը

13:02   5 մայիսի, 2015

Երեկ երեկոյան Նյու Յորքում կայացել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը, որին ներկա էին համաշխարհային բազմաթիվ աստղեր։ Արդեն խոսել ենք այս նշանակալից միջոցառման ամենայուրօրինակ կերպարների՝  Քիմ Քարդաշյանի, ԲեյոնսեիՌիհանայի եւ Ջեյ Լոյի զգեստների ու շքեղ տեսքի մասին։ Իսկ այժմ անդրադառնանք Քիմ Քարդաշյանի Instagram-ում հայտնված լուսանկարներին (ի դեպ, միջոցառման ժամանակ սելֆի անելը արգելված էր) եւ կատարված գրառմանը։

Քիմը Շերի հետ երկու լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Նա գեղեցկուհի ու կուռք է։ Երջանիկ եմ, որ հանդիպեցի նրան։ Մենք զրուցել ենք Հայաստան կատարած մեր այցերի մասին, ինչպես նաեւ Bob Mackie բրենդի այն զգեստի, որը նա հագել էր 1974թ-ին»։

Շերը՝ Met Gala1974թ-ին



© NEWS.am STYLE