Համացանցում հայտնվել է Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ «Բացարձակապես ամեն ինչ» կատակերգության թրեյլերը

14:36   5 մայիսի, 2015

Lionsgate ընկերությունը Youtube-ում հրապարակել է «Բացարձակապես ամեն ինչ» ֆիլմի թրեյլերը։  Նշենք, որ «Բացարձակապես ամեն ինչ»-ը Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ վերջին ֆիլմն է։ Ֆիլմում մեծանուն դերասանը կրկնօրինակել է գլխավոր հերոսի՝ Դենիսի խոսող շանը։

Ըստ սցենարի՝ այլմոլորակայինները («Մոնթի Փայթոն» խմբի անդամները) հնավորություն են տալիս սովորական մի ուսուցչի (Սայմոն Փեգ) անել այն, ինչ ցանկանում է։

Ֆիլմի պրեմիերան նախատեսված է օգոստոսի 14-ին։



© NEWS.am STYLE