«Եվրատեսիլ-2015». Հայաստանյան ժյուրիի կազմը հայտնի է

15:10   5 մայիսի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայները կազմելու են քվեարկության վերջնական արդյունքների 50 տոկոսը:

Այսպիսով, Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են` Արամ MP3, Նունե Եսայան, Գրիգոր Նազարյան, Արեւիկ Ուդումյան, Արեն Բայադյան, Լեյլա Սարիբեկյան:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին:



© NEWS.am STYLE