Քննադատներ vs Քիմ Քարդաշյան. «Ո՞վ է զմայլվելու հանճարեղ լուսանկարներով, եթե հնարավորություն կա տեսնել Քարդաշյանի հետույքը»

11:33   6 մայիսի, 2015

Երեկ լույս է տեսել Քիմ Քարդաշյանի սելֆիներով լի Selfish գիրք. ի դեպ, գիրքը վաճառվել էր մեկ րոեպում։ 34-ամյա հայուհին գնացել էր Barnes & Noble գրախանութ, որտեղ ստորագրել էր գրքի հավաքածուները։

Այս առիթով բրիտանական The Guardian-ը նշել է, որ մի շարք քննադատներ բացասական կարծիք են արտահայտել Քիմի աշխատանքի վերաբերյալ եւ նրան մեղադրել լուսանկարչության արվեստը «սպանելու» մեջ։

«Սելֆիների հայտնությունն ու փառքը հուշում է այն մասին, որ լուսանկարչության արվեստի դարաշրջանն ավարտվել է։ Selfish գիրքը վերջ դրեց արվեստի այս հիանալի ճյուղին։ Այժմ լուսանկարները տեղեկատվական գործառույթ են կատարում։ Ո՞վ է զմայլվելու հանճարեղ լուսանկարներով, եթե հնարավորություն կա տեսնել Քարդաշյանի հետույքը։

Այդ գիրքը լի է կիսամերկ Քիմի լուսանկարներով։ Դրա վաճառքի ծավալն ու արագ սպառումը ապացույցն է այն հանգամանքի, որ մարդիկ ինչ-որ մի բան ձեռքբերելու շնորհիվ ցանկանում են լինել այս սառը աշխարհի մի մասնիկը եւ միայնակ չզգալ իրենց»։ 



© NEWS.am STYLE