Երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել են Մոլդովայում

15:36   6 մայիսի, 2015

Ռուս հայտնի երգչուհի Ժասմինի ամուսնուն ձերբակալել են Մոլդովայում։

«Дни», վկայակոչելով Super-ին, տեղեկացրել է, որ 28-ամյա Իլան Շորին մեղադրել են Banca de Economii ընկերությունից մեկ միլիարդ դոլար հափշտակելու մեջ։ Ըստ պատգամավոր Յուրի Կիրինչուկի՝ իրավապահ մարմինները մտադիր են նաեւ ձերբակալել նրա ընկերներին, ովքեր ամեն կերպ փորձում են օգնել նրան ու կոծկել կատարվածը։

Պատգամավորը նաեւ նշել է, որ Իլանը գնել էր Unibank-ի բաժնետոմսեր, որպեսզի վարկեր վերցներ իր կազմակերպությունների համար, որոնք չէր պատրաստվում վերադարձնել։ 



© NEWS.am STYLE