Disney-ը նկարահանելու է «Ինդիանա Ջոնսի» շարունակությունը

18:09   6 մայիսի, 2015

2012թ-ին Disney ստուդիան գնել էր Ջորջ Լուկասի Lucasfilm ընկերությունը վերջինիս բոլոր ֆիլմերը («Ինդիանա Ջոնս» եւ «Աստղային պատերազմներ») նկարահանելու իրավունքով։ Երեկ ընկերության նախագահ Քեթլին Քենեդին հաստատել է տեղեկատվությունն առ այն, որ ստուդիան մտադիր է նկարահանել «Ինդիանա Ջոնս» ֆիլմի շարունակությունը, հայտնել է Vanity Fair-ը։

«Նոր ֆիլմը մի օր կնկարահանվի այս ստուդիայում։ Մենք այժմ աշխատում ենք սցերանային աշխատանքների վրա, բայց արդեն լրջորեն քննարկում ենք այդ միտքը»,- գրել է նախագահը։



© NEWS.am STYLE