Ծնվել է Պավել Վոլյայի եւ Լյայսան Ուտյաշեւայի երկրորդ երեխան

19:22   6 մայիսի, 2015

Ծնվել է Comedy Club-ի հայտնի անդամ Պավել Վոլյայի եւ մարմնամարզուհի Լյայսան Ուտյաշեւայի երկրորդ երեխան։ Զույգը աղջիկ է ունեցել։

«Մենք երջանիկ ենք։ Այժմ մեր ընտանիքում չորսն են։ Մենք աղջիկ ենք ունեցել»,- այս երջանիկ լուրը Instagram-ում հայտնել է Լյայսանը։ Մարմնամարզուհին նաեւ նոր լուսանկար է տեղադրել, որտեղ նա ամուսնու հետ է։

Ի դեպ, Վոլյան հայտարարել է, որ փոքրիկին անվանակոչել են Սոֆիա։

«Մենք աշխարհի ամենաերջանիկ ծնողներն ենք։ Այժմ մեր ընտանիքում չորսն են՝ Պավելը, Լյայսանը, Ռոբերտը եւ Սոֆիան։ Աղջիկս, ծնունդդ շնորհավոր։ Լյայսա, դու իմ հերոսուհին ես, չեմպիոնուհին։ Աստված իմ, շնորհակալ եմ»։



© NEWS.am STYLE