Լիդուշիկի նոր տեսահոլովակն արդեն համացանցում է

11:47   10 հունվարի, 2013

Երգչուհի Լիդուշիկն Ամանորյա տոներից հետո որոշեց նվեր մատուցել իր երկրպագուին: Նրա նոր տեսահոլովակը նկարահանված է «Տիկ-Տակ» երգի համար: Ստեղծագործության հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է, իսկ երգի գործիքավորումն ու ձայնագրությունը կատարել է Էդգար Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երգը հասանելի էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերի վերջում, սակայն տեսահոլովակի պրեմիերան կայացավ այսօր:



© NEWS.am STYLE