Քլոե Քարդաշյանն ու Քենդալ Ջեները «խայտառակվել են» բասկետբոլի մրցախաղի ժամանակ

14:03   11 մայիսի, 2015

Անցյալ շաբաթ Քլոե Քարդաշյանն ու Քենդալ Ջեները ներկա են եղել «Լոս Անջելես Քլիփերս»-«Հյուսթոն Ռոքեթս» (124:99) բասկետբոլի մրցախաղին։ Խաղի ժամանակ տեսախցիկը ֆիքսել է հայտնի քույրերին, եւ նրանք հայտնվել են մեծ էկրաններին։ Սակայն հանդիսատեսը հենց այդ պահին սկսել է սուլել։

Օպերատորը նույն վայրկյանին փոխել է տեսախցիկի ռակուրսը եւ «բռնացրել» Ֆլոյդ Մեյվեզերին եւ Snoop Dogg-ին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  GC Images, Splash



© NEWS.am STYLE