Ինչու՞ կյանքում նվազագույնը հինգ անգամ պետք է տեղափոխվել

23:14   22 մայիսի, 2015

Կյանքի բոլոր շրջաններում մարդն պետք է հարմարավետ զգա իր տանը։ Սակայն այդ հարմարավետությանը հասնելու համար պետք է երիտասարդ տարիքում հաճախակի տեղափոխվել՝ լավագույնը փնտրելու եւ գտնելու համար։

Ներկայացնում ենք այն հինգ հիմնական պատճառները, որոնք «կստիպեն» ձեզ գոնե հինգ անգամ տեղափոխվել։

1. Հեռանալ այն ամենից, ինչն արդեն հոգնեցրել է

Առաջին տեղափոխությունն, ասես, առաջին թռիչքը լինի. դրան պետք է ընտելանալ։ Հարկավոր է հասկանալ, որ մշտապես նույն տեղում մնալով՝ դուք կոտրում եք ձեր թեւերը եւ չեք օգտվում այն անսահմանափակ հնարավորություններից, որ կայանքը ընձեռում է ձեզ։

Նշենք, որ հենց այս առաջին տեղափոխությունն է ամենադժվարը, քանի որ հարմարավետության զոնայից դուրս գալն ու քաոսի մեջ հայտնվելը անհաղթահարելի է թվում։

2. Նոր փորձը ձեռք բերելու համար

Երկրորդ տեղափոխությունը կրկին հեշտ չէ, բայց դուք գիտակցում եք, որ այս փոփոխությունն անհրաժեշտ է ձեզ, որպեսզի ազատվեք հոգնեցնող միջավայրից եւ նոր փորձ ձեռք բերեք։ Այս պարագայում, դուք միգուցե կրկին չեք հասկանում, թե ինչ է ձեզ սպասվում, բայց արդեն ցանկանում եք փորձել։

Տեղափոխվելիս ձեզ նոր արկածներ, նոր փորձ, նոր խոչընդոտներ են սպասվում, որոնք դուք մեծ եռանդով ձգտում եք հաղթահարել, քանի որ տեղափոխվելու ծարավը «խեղդում է» ձեզ։

3. Նոր սեր գտնելու համար

Նոր սեր գտնել նշանակում է նոր երջանկություն, նոր կյանք գտնել ձեզ համար։ Չէ՞ որ մեզանից ամեն մեկն էլ սեր է ցանկանում գտնել այս կյանքում։ Ահա հենց սա է մեզ ուժ տալիս ամեն օր առաջ շարժվել ու նոր հաղթանակներ գրանցել։

Եթե գտել եք ձեր սերը (ինչ-որ մեկի մեջ, քաղաքում, աշխատանքում), ուրեմն պետք է ձգտել ու հասնել դրան։ Օրինակ՝ եթե ձեր երազած աշխատանքը հեռավոր Իսպանիայում է, պետք է գնալ այնտեղ, իսկ եթե երազում եք ապրել մի հեռավոր կղզում, իրականություն դարձրեք ձեր ցանկությունը։

4. Հին սերը մոռանալու համար

Սերն անսահման եւ կատարյալ չէ։ Իհարկե, իրական սերը երջանկություն եւ խաղաղություն է բերում ձեզ, բայց լինում են դեպքեր, որ այս մոգական զգացմունքը ուրախություն չի պարգեւում զույգերին, եւ նրանք ստիպված են լինում նոր սեր փնտրել։

Այս պարագայում պետք է ուժ գտնել եւ հրաժեշտ տալ անցյալին եւ սկսել ապրել ներկայով։ Հարկավոր է նոր սեր գտնել, իսկ դրա համար պետք է տեղափոխվել։

Վանեք այն մտքերը, որ դուք այլեւս չեք սիրի, չեք հանդիպի արժանի մեկին։ Բավական է արտասվեք, նոր կյանք սկսելու ժամանակն է։

5. Ամեն ինչ վերսկսելու մեծ հնավորություն

Պետք չէ հեշտ ուղիներ փնտրել։ Հարկավոր մարտահրավերներ նետել սեփական անձին եւ ձգտել հասնել ու իրականացնել այն։

Ապրել նշանակում է կրկին ու կրկին վերածնվել, նոր կյանք սկսել։ Դուք պետք է ձգտեք կյանքի նոր տարբերակներ գտնել ու զարգացնել սեփական միտքը։

Բայց հիշեք, որ ուր էլ տեափոխվեք, չպետք է դա լինի ձեր վերջնակետը։ Եթե ցանկանում եք լիարժեք հաճույք ստանալ կյանքից, ուրեմն միշտ փորձեք նոր հորիզոններ բացահայտել ձեզ համար։

 

Lauren Martin
Staying Is Settling: Why You Need To Move
At Least 5 Times In Your Life
 via Клубер



© NEWS.am STYLE