Բրյուս Ուիլիսը 800 եվրո թեյավճար է թողել մատուցողուհուն

10:10   13 մայիսի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը կնոջ՝ Էմմա Հեմինգի հետ մեկնել է Գերմանիա։ Բեռլինում զբոսնելիս զույգը որոշել է ընթրել տեղի ռեստորաններից մեկում։

Հավանաբար, մատուցված ուտեստները այնքան են դուր եկել ամուսիններին ու նրանց 14 ընկերներին, որ Բրյուսը 800 եվրո թեյավճար է թողել մատուցողուհուն։

Ավելի ուշ գերմանական Bild պարբերականը պարզել է, որ 23-ամյա մատուցողուհին թեյավճարը կիսել է իր եւ գործընկերների միջեւ։

 

Աղբյուրը՝ Daily Mail 

Լուսանկարները՝ Wenn.com 



© NEWS.am STYLE