Քիմ Քարդաշյանը եւ Սերժ Թանկյանն իրենց գործունեությամբ օրինակ կարող են ծառայել հայ երգիչ-երգչուհիններին. Եվա Ռիվաս

18:20   14 մայիսի, 2015

Վերջին շրջանում նկատելի է դարձել, որ մի շարք հայ երգիչ-երգչուհիներ ներկայացնում են այնպիսի երգեր, որոնք կոմերցիոն բնույթի են։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհի Եվա Ռիվասը չկարողացավ ինչ-որ գնահատական տալ մերօրյա հայկական շուկայում հնչող երգերին։

«Երգիչներիս մոտ կա երկու հիմանական խնդիր. լսարանին ներկայացնել որակյալ երաժշտություն եւ դրանից շահույթ ստանալ։ Շատերը մոռանում են, որ սա մեր աշխատանքն է եւ մենք այդպես ենք գումար վաստակում։ Այդ պատճառով էլ ձայնագրում ենք կոմերցիոն բնույթի երգեր»,- նշեց Եվան, ավելացնելով,- «Կարեւոր չէ մարդը որտեղ է աշխատում՝ օֆիսում, ինչ-որ ընկերությունում, թե ինչ-որ մասնավոր տեղում, բոլորն էլ միայն մտածում են սեփական օգուտի,  շահույթի, իրենց կյանքի մասին։ Մենք ոչնչով չենք տարբերվում նրանցից, պարզապես, մենք օֆիսում չենք նստում, այլ կանգնում ենք բեմում»։


Երգչուհու համար աշխատանքը հաճույք է։ Նա հենց այդ սկզբունքով է շարժվում. «Երբ ես ցանկանում եմ ինչ-որ բան անել, ապա անում եմ, եթե չեմ ցանկանում՝ չեմ անում»։

Մեր հարցին, թե ինչու հայ արտիստները արտասահմանյան աստղերի նման շոուներ չեն նախաձեռնում, Եվան չցանկացավ պատասխանել։ Ապա անդրադառնալով Քանիե Ուեստի երեւանյան համերգին՝ երգչուհին ասաց, որ նա չի նայել նրա ելույթը։

Եվայի կարծիքով. «Քիմ Քարդաշյանը եւ Սերժ Թանկյանը իրենց գործունեությամբ օրինակ կարող են ծառայել հայ երգիչ-երգչուհիններին»։

Նշենք, որ նրա ամենասիրած երգչուհին է Whitney Houston-ը, որին միշտ հետեւել է եւ ցանկացել է նմանվել։

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE