Քոլին Ֆարելը՝ «Իսկական հետախույզ» ֆիլմի նոր թրեյլերում

17:35   15 մայիսի, 2015

Համացանցում հայտնվել է «Իսկական հետախույզ» (True Detective) ֆիլմի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը։ Հոլովակը հայտնվել է HBO ընկերության Youtube-յան ալիքում։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հունիսի 21-ին։

Հեռուստադիտողները կրկին հնարավորություն են ստացել տեսնել Ռեյչալ ՄաքԷդեմսի, Քոլին Ֆարելի, Թեյլոր Քիթչի, Քեյլի Ռայլիի եւ Վինս Վոնի դերասանական հիանալի խաղը։

 



© NEWS.am STYLE