Դիմակներ՝ մաղադանոսով պատրաստված

20:11   26 մայիսի, 2015

Մաղադանոսը կարելի է օգտագործել նաեւ մաշկի խնամքի հարցում։ Չէ որ մաղադանոսով պատրաստված դիմակները բավականին օգտակար ու էֆֆեկտիվ ազդեցություն են ունենում աչքերի տակ գտնվող մաշկի վրա։

Ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս, որոնց հիմքում հենց մաղադանոսն է։

Դիմակ՝ աչքերի տակ գտնվող մաշկի համար

Առաջին հերթին հարկավոր է մանրացնել մաղադանոսը (կամ ձեռքով, կամ բլենդերով), իսկ հետո ստացված շիլան արդեն կարելի է քսել աչքերի տակ գտնվող մաշկի վրա։ Այնուհետեւ պետք է այդ հատվածը ջրի կամ կաթի մեջ ընկղմված բամբակով ծածկել։ 15 րոպե անց կարելի է լվացվել սառը ջրով։
Դիմակ՝ մաղադանոսով եւ թթվասերով

Հարկավոր է մաղադանոսի տերեւները մանր կտրատել (մեկ թեյի գդալի չափով) եւ խառնել երկու թեյի գդալ ոչ յուղալի թթվասերի մեջ։ Դիմակը պատրաստ է։ Արդեն կարելի է քսել աչքերի տակ գտնվող մաշկի վրա եւ լվանալ 15 րոպե անց։

Դիմակ՝ մաղադանոսով եւ կարտոֆիլով

Այս դիմակի համար հարկավոր է մաքրել կարտոֆիլը, մանր կտրատել, հետո խառնել մանրացված մաղադանոսի մեջ եւ շիլայանման զանգված ստանալ։ Դիմակը պատրաստ է։ Արդեն կարելի է դիմակը լցնել մարլայի մեջ եւ դնել աչքերի տակ գտնվող մաշկի վրա։ Դիմակը լվանալ 10-15 րոպե անց։

 

 

Աղբյուրը՝ inmoment.ru

 



© NEWS.am STYLE