Դեմքի սկրաբ՝ սպիտակաձավարով պատրաստված

18:12   17 մայիսի, 2015

Դեմքի մաշկը պետք է կանոնավոր կերպով խնամել՝ անկախ, թե ինչ եղանակ է դրսում։ Մեր մաշկը մշտապես սնուցման, խոնավեցման եւ երիտասարդացման կարիք ունի։ Ուստի, հարկավոր է սկրաբեր եւ դիմակներ օգտագործել։ Այսօր ձեզ ենք ներկայացնում սպիտակաձավարով պատրաստված սկրաբեր։

Սպիտակաձավարը մեծ քանակությամբ մանգան, В վիտամինային խումբ, կալցիում, Е, РР վիտամիններ, ցինկ եւ երկաթ է պարունակում։ Իսկ դրանից պատրաստված բավականին նուրբ ու էֆֆեկտիվ սկրաբերը կարելի է կիրառել դեմքի, պարանոցի եւ դեկոլտեի հատվածի համար։

Չոր մաշկի դեպքում կարելի է պատրաստել հետեւյալը սկրաբը։ Անհրաժեշտ է փոքր-ինչ տաքացված ձիթապտղի յուղի մեջ ավելացնել սպիտակաձավար եւ մի քանի կաթիլ եթերային յուղ։ Ստացված զանգվածը արդեն կարելի է քսել դեմքին։

Սեւ կետերից ազատվելու համար կարելի է օգտագործել այս սկրաբը. մեկ թեյի գդալ սպիտակաձավարը պետք է խառնել երկու թեյի գդալ մեղրի մեջ եւ մի լավ խառնել։ Սկրաբն արդեն պատրաստ է եւ այն կարելի է մերսող շարժումներով քսել դեմքին։

 

Աղբյուրը՝ kladovaia-krasoti.ru



© NEWS.am STYLE