Ինչպես ամրացնել եղունգները

19:23   25 մայիսի, 2015

Ի՞նչ միջոցներով կարելի է ամրացնել եղունգները։

Իհարկե, խանութում կարելի է գնել եղունգները ամրացնող միջոցներ, որոնք իրականում այնքան էլ օգտակար ու էֆֆեկտիվ չեն։ Ուստի, առաջարկում ենք այլ մեթոդներ, որոնք կարող են օգնել ձեզ այս հարցում։

Անհրաժեշտ է 10-15 րոպե մատները դնել ծովի աղով վաննայի մեջ. մեկ լիտր տաք ջրի մեջ հարկավոր է լցնել մեկ ճաշի գդալ ծովի աղ։ Ի դեպ, ծովի աղի փոխարեն, կարելի է նաեւ կերկարի աղ օգտագործել։

Եղունգներն ամրացնելու համար հնարավոր է նաեւ վիտամին Е քսել։ Այն կգտնեք դեղատներում։

Բավականին դրական ազդեցություն ունի նաեւ քունջութի յուղը, որը հարուստ է կալցիումով։ Պարզապես քնելուց առաջ յուղը քսեք եղունգներին։

Եղունգների ամրացման հարցում կօգնի նաեւ կիտրոնի եթերային յուղը։



 

Աղբյուրը՝ domashniy.ru



© NEWS.am STYLE