Գեղեցկուհի Ռիհանան՝ զինվորական համազգեստով

11:08   16 մայիսի, 2015

Այո, Ռիհանան գիտի, թե ինչպես է պետք գրավել բոլորի ուշադրությունը։ Բարբադոսցի գեղեցկուհուն պապարացիները «բռնացրել են» Նյու Յորքում։

27-ամյա երգչուհին, ով վերջերս դարձել էր Dior-ի նոր դեմքը, զարմացրել է բոլորին՝ ներկայանալով զինվորական համազգեստով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռիհանան գնացել էր Նյու Յորքի «Up & Down» ակումբ, որտեղ ըստ որոշ աղբյուրների՝ զվարճացել է նաեւ Լեոնարդո դի Կապրիոն։ Սակայն պապարացիներին այդպես էլ չի հաջողվել նրանց միասին «բռնացնել»։

Ռիհանան՝ Dior-ի նոր դեմքը

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX, Splash



© NEWS.am STYLE