Հարսանեկան և երեկոյան զգեստների շլացուցիչ ցուցահանդես Երևանում

14:27   17 մայիսի, 2015

Արմենիա Մարիոթ հյուրանոցում Wedding Armenia ընկերության նախաձեռնությամբ մայիսի 16-ին կայացավ հարսանեկան ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսին Kwisty նորաձեւության տունը ներկայացավ հարսանեկան եւ երեկոյան զգեստների անհատական ցուցադրությամբ:


Դիզայներ Քրիստինե Գրիգորյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ դա իր առաջին հավաքածուն է, որ ներկայացնում է:

«Երբ մանակցության առաջարկ ստացա, չմերժեցի: Այստեղ ներկայացվեցին միայն հարսնաքրոջ զգեստներ: Մայիսի 30-ին նույնպես պատրաստվում եմ անհատական ցուցացադրությամբ ներկայանալԱյդ ժամանակ կներկայացնեմ տարբեր ոճի հագուստներ»,- նշեց Քրիստինեն:

Նա 15 տարեկանից է սկսել զգեստներ մոդելավորել:

«Շատ եմ սիրում իմ աշխատանքը: Առաջին զգեստը, որ կարել եմ 15 տարեկանում ծնողներիս համար է եղել: Եվ այդ ժամանակ ես իմ որոշումը կայացրեցի մասնագիտության հարցում: Սովորել եմ եւ մասնագիտությանս մեջ հմտացել եմ արտերկրում, ապա վերադարձել Հայաստան եւ երկար ժամանակի է, ինչ աշխատնում եմ այստեղ»,- ասաց Քրիստինեն:

Դիզայների կարծիքով՝ կնոջը կարող է գեղեցկացնել միայն կանացիությունը. «Կապ չունի կինը ինչ է հագել, կարեւոր է, որ կինը միշտ պահի իր կանացիությունը: Դա է կնոջը գեղեցկացնում»:

Տեքստը՝Մելինե Տոնոյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE