49-ամյա Ջանեթ Ջեքսոնի նոր ալբոմի եւ համերգային շրջագայության անոնսը

21:24   18 մայիսի, 2015

49-ամյա Ջանեթ Ջեքսոնը Twitter-ում հոլովակ է հրապարակել, որում երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է իր վերադարձի, նոր ալբոմ թողարկելու եւ համերգային շրջագայության մասին։

«Այս տարի սպասվում են նոր երաժշտություն, նոր համաշխարհային շրջագայություն, նոր շարժում»,-հոլովակում ասում է Ջեքսոնը։

Ըստ որոշ ասեկոսեների՝ նոր ալբոմը կոչվելու է «Conversation In A Cafe», քանի որ երգչուհին հաճախ է այս արտահայտությամբ հեշթեգ օգտագործում։ Նշենք, որ Ջանեթ Ջեքսոնի նոր՝ թվով 11-րդ ալբոմը հաջորդելու է 2008թ-ին թողարկված ալբոմին։                                       



© NEWS.am STYLE