Համացանցում հայտնվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի թրեյլերը

16:06   18 մայիսի, 2015

Universal Pictures կինոընկերության պաշտոնական ալիքում հրապարակվել է «Սթիվ Ջոբս» ֆիլմի թրեյլերը։ Մոտ մեկ րոպե տեւողությամբ հոլովակը բացահայտում է ֆիլմի բոլոր գխավոր հերոսներին, մասնավորապես՝  Քեյթ Ուինսլեթին, Սեթ Ռոգենին եւ Ջեֆ Դենիելսին։

Ֆիլմը վարձույթում հայտնվելու է հոկտեմբերի 9-ին։

Apple-ի համահիմնադրի մասին պատմող ֆիլմի սցենարի հեղինակը Աարոն Սորկինն է։ 



© NEWS.am STYLE