Քանիե Ուեսթի սկանդալային ելույթը Billboard Music Awards 2015-ին

12:34   18 մայիսի, 2015

Երեկ Լաս Վեգասի «MGM Grand Garden Arena»-ում կայացել է Billboard Music Awards-2015 մրցանակաբաշխությունը։

Կարմիր գորգի գեղեցիկ արարողության մասին արդեն խոսել ենք, իսկ մրցանակների մասին կպատմենք մի փոքր ուշ, քանի որ այժմ անդրադառնալու ենք Քանիե Ուեսթի սկանդալային ելույթին։

Քանիե Ուեսթը զրահաբաճկոնով է բեմ բարձրացել, իսկ «All Day» ու «Black Skinhead» ստեղծագործությունները կատարելիս հեռուստաընկերությունները խլացրել են երգերի մեծ մասը։ Արդյունքում, հեռուստադիտողները տեսել են ռեփերի fire-show-ն եւ լսել ընդամենը մի քանի բառ։



 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE