Ինչպես է Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին տոնել իր 4-ամյակը (ֆոտո)

19:45   18 մայիսի, 2015

Այսօր՝ մայիսի 18-ին, Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը, դարձավ 4 տարեկան։ Ծնողները փոքրիկի համար անակնկալ էին պատրաստել՝ իրենց տունը փուչիկներով զարդարելով։

«Երեկ, երբ քնեց Արմանը, հյուրասենյակը փուչիկներով զարդարեցի։ Իսկ առավոտյան տեսնելով այդ ամենը՝ շատ էր ուրախացել։ Նա հիմա հասկանում է, թե ինչ օր է այսօր եւ դրանից շատ է ոգեւորվել»,- ասաց Անահիտը։

Արմանը բազում շնարոհավորական մաղթանքներ է ստացել իր հարազատների կոմից։ Կեսօրին նա իր տարեդարձը նշել է մանկապարտեսում, իսկ երեկոյան կանցկացնի իր հարազատների եւ մտերիմների հետ։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Արմանին՝ մաղթելով անհոգ մանկություն եւ առողջություն։

Լուսանկարները՝ Վահե Մինասյանի



© NEWS.am STYLE