Ալլա Պուգոչովայի զարմիկը ցանկանում է ինքնասպան լինել

12:06   19 մայիսի, 2015

Ալլա Պուգոչովայի հարազատ եղբոր որդու հարեւանուհի Նինա Ալեքսանդրովնան ահազանգել է լրագրողներին՝ հայտարարելով որ պրիմադոննայի զարմիկ Վլադը, որը գամված է հաշմանդամի սայլակին, ցանկանում է ինքնասպան լինել։

«Ես ոչնչով չեմ կարող օգնել Վլադիկին, քանի որ թոշակառու կին եմ։ Խնդրում եմ գտեք Ալլա Բորիսովնային եւ խնդրեք նրան Վլադիկին տանել հաշմանդամների համար նախատեսված հաստատություն, այլապես կմահանա այս տղան», - «Экспресс-газета»-ին տեղեկացրել է Նինա Ալեքսանդրովնան։

Պարզվում է, Ալլա Պուգոչովայի զարմիկը զանգել է Նինա Ալեքսանդրովնային եւ ասել.

«Ցանկանում եմ ինքնասպան լինել, քանի որ ինձ ծաղրում են։ Կինս վերցրել է ինձ պատկանող ամբողջ գումարը (տղան հայրական տունը վաճառել ու ավելի փոքր բնակարան էր գնել) եւ պատրաստվում է այն վատնել իր սիրեկանների հետ, ովքեր ամեն երեկո իմ աչքի առաջ երեկույթներ են կազմակերպում իմ տանը։ Մինչեւ ձեզ զանգելը ես փորձեցի կապ հաստատել Ալլա հորաքրոջ հետ, բայց նա չպատասխանեց։  Ոչ մի ելք չեմ տեսնում։ Մնում է միայն ինքնասպան լինեմ»։

Նշենք, որ Ալլա Պուգոչովան մեկ անգամ օգնել է տղային եւ տեղափոխել նրան կլինիկա, բայց այնտեղ ստացած բուժումները ոչ մի օգուտ չեն տվել Վլադին։ Լրագրողները պարզել են, որ տղայի մոտ առողջական խնդիրներն առաջացել են հոր՝ Եվգենի Բորիսովիչի մահվանից հետո (2011թ)։ Պուգաչովայի եղբոր մահից հետո տղան նյարդային սթրես է տարել եւ գամվել հաշմանդամի սայլակին։

Ի դեպ, մահից առաջ Եվգենի Բորիսովիչը խնդրել է Ալլային դժվարությունների դեպքում հոգ տանել իր երկու որդիների՝ Վլադին եւ Արտյոմի մասին, եւ Ալլան խոստացել է օգնել. Վլադը տեղավորվել է իրենց հայրական տանը, իսկ Արտյոմի համար երգչուհին նոր բնակարան է գնել։



© NEWS.am STYLE