Ժաննա Ֆրիսկեի վիճակը կտրուկ վատացել է

13:39   19 մայիսի, 2015

40-ամյա Ժաննա Ֆրիսկեն արդեն երկու տարի է պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ։

Չնայած թվում էր, որ երգչուհու առողջական վիճակը բարելավվում է, սակայն կրկին վատ լուրեր են տարածվել։ Պարզվում է, օրեր առաջ Ֆրիսկեի վիճակը կտրուկ վատացել է։

Երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը, պատմել է, որ Ժաննայի մոտ այս հիվանդության հերթական նոպան է սկսել։

«Դստերս վիճակը անսպասելիորեն վատացել է։ Այս պահին դժվար է խոսել։ Ժաննան շատ վատ է իրեն զգում»,- նշել է Ֆրիսկե հայրը։

Ֆրիսկեի մտերիմ ների փոխանցմամբ՝ վերջերս երգչուհին ավելի թույլ է, ախորժակ չունի, չի կարողանում ինքնուրույն շարժվել։ Սակայն Ժաննա Ֆրիսկեի հարազատները հավատում են, որ նա անպայման ապաքինվելու է, հայտնել է КП-ը։

 



© NEWS.am STYLE