«Եվրատեսիլ 2015»-ում Պոլինա Գագարինան կրկնօրինակե՞լ է Ջենիֆեր Լոպեսին

11:33   20 մայիսի, 2015

«Եվրատեսիլ 2015» երգի միջագային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան առաջին կիսաեզրափակչում բեմ է բարձրացել սպիտակ երկար զգեստով, որի վրա օգտագործված էին հատուկ էֆեկտներ:

Զգեստը շատ նման է Ջենիֆեր Լոպեսի՝ American Idol նախագծի շրջանակներում տեղի ունեցած ելույթի զգեստին:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին, կայացավ «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Առաջին կիսաեզրափակչում մասնակցեցին Մոլդովան, Հայաստանը, Բելգիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Հունաստանը, Էստոնիան, Մակեդոնիան, Սերբիան, Հունգարիան, Բելառուսը, Ռուսաստանը, Դանիան, Ալբանիան, Ռումինիան եւ Վրաստանը:



© NEWS.am STYLE