«Եվրատեսիլ 2015». Բելգիան առաջատարն է Հայաստանի iTunes վարկանիշային աղյուսակում

14:03   20 մայիսի, 2015

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրներից Բելգիան, Ռուսաստանը եւ Էստոնիան առաջատարներն են iTunes-ի եվրոպական վարկանիշային աղյուսակներում։ Երեկ երեկոյան կայացած առաջին կիսաեզրափակչից հետո iTunes-ի վարկանիշային աղյուսակների գլխավոր տեղերում հայտնվել է հենց այս եռյակը։

Ըստ Eurovision-2015 Tracker-ի՝ Հայաստանում պատկերը փոքր-ինչ այլ է։ Առաջատարը կրկին Բելգիան ներկայացնող Լոիկ Նոթեն՝ իր «Rhythm Inside» երգով։ Հաջորդում են Շվեդիան, Իտալիան եւ Ավստրալիան։

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը հայտնվել է միայն հայկական վարկանիշային աղյուսակում եւ ոչ առաջատար դիրքում։



© NEWS.am STYLE