Արման Թովմասյանը կատարում է «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքը

18:15   20 մայիսի, 2015

«Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքը կատարում է Արման Թովմասյանը։ Երգիչը շուտով կներկայացնի երգի տեսահոլովակը։ Երգը կոչվում է «Բախտաբեր», որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերինը՝ Անահիտ Մխիթարյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը։

«Առաջարկը ստացել եմ հեռուստասերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանի կողմից։ Առաջին անգամ եմ ֆիլմի սաունդրեք կատարում»,- ասաց Արմանը։

Երգը երկու սիրող սրտերի մասին է, որոնք հանգամանքների բերումով միասին չեն, բայց շարունակում են սիրել իրար։ Պրեմիերան նախատեսված է մյուս շաբաթ։ Երգի տեսահոլովակում օգտագործված են հեռուստասերիալից որոշ հատվածներ։



© NEWS.am STYLE