Էլայջա Վուդը՝ «Cooties» ֆիլմի թրեյլերում

22:11   21 մայիսի, 2015

Համացանցում հայտնվել է «Cooties» կատակերգական սարսափ ժանրի ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերակատարներն են Էլայջա Վուդը, Ռեյն Ուիլսոնը, Էլիսոն Փիլը, Ջեք ՄակԲրայերն ու Լի Ուոնելը։

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են մասնավոր դպրոցում, որտեղ վտանգավոր վարակ է տարածվում։ Արդյունքում բոլոր աշակերտները զոմբիներ են դառնում։ Սակայն ոմանց հաջողվում է խուսափել վարակից, եւ այժմ նրանք պետք է անեն հնարվոր ամեն ինչ, որ փրկեն մյուսների կյանքը։



© NEWS.am STYLE