Թիմաթիի կինը դավաճանու՞մ է նրան

16:08   21 մայիսի, 2015

Տհաճ անակնկալ Թիմաթիի համար։ Super կայքի պապարացիները Թիմաթիի կնոջը՝ Ալյոնա Շիշկովային (քաղաքացիական ամուսնություն), «բռնացրել են» հայտնի ֆուտբոլիստ Անտոն Շունինի հետ։ Զույգը ներկա է եղել մի շարք միջոցառումների եւ գիշերը միասին են անցկացրել։

Հավանաբար, «Դինամո» թիմի դարպասապահը կնոջից բաժանվելուց հետո նոր սեր ու մխիթարություն է գտել իր համար։

Լուրեր են պտտվում, որ Թիմաթիի եւ Ալյոնայի հարաբերությունները վաղուց են խարխլվել՝ չնայած նրանք ամեն կերպ փորձում են թաքցնել եւ քողարկել դա։ Իսկ թե ո՞րն է ռուսական շոու-բիզնեսի գեղեցիկ զույգերից մեկի տարաձայնությունների պատճառը, դեռ հայտնի չէ։

Լրագրողները փորձել են կապ հաստատել Ալյոնայի հետ եւ լսել նրա մեկնաբանությունը։ Թիմաթին հրաժարվել է խոսել այս մասին՝ ի տարբերություն Շունինի, որը ասել է. «Ես թաքցնելու ոչինչ չունեմ»։ Իսկ երբ լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք նա տեղյակ է Ալյոնայի քաղաքացիական ամուսնության մասին, ֆուտբոլիստը նշել է՝ «Իրո՞ք։ կրկնում եմ՝ մենք  թաքցնելու ոչինչ չունենք»։



© NEWS.am STYLE