Քիմ եւ Քլոե Քարդաշյանների աստղային պատերազմը

12:02   22 մայիսի, 2015

Քիմ եւ Քլոե Քարդաշյանները չեն կարողացել պարզել, թե նրանցից ով է ավելի հայտնի։ «Keeping Up With The Kardashians» շոուի հերթական էպիզոդի անոնսում 34-ամյա Քիմը եւ 30-ամյա Քլոեն փորձում են հասկանալ, թե ով ավելի մեծ ճանաչում ունի։

Աղջիկների վիճաբանությանը մասնակցել է նաեւ TheDishh.com կայքի հիմնադիր Ջոնաթան Չեբանը, ով նշել է, որ Քիմն ավելի մեծ ճանաչում է վայելում։

Իսկ Քլոեին «պաշտպանել է» նրա ընկերուհին՝ Մալիկա Հաքը։

Վիճելու ընթացքում Քիմը հայտարարել է.

«Գրողը տանի, երկուսիդ մոտ թերարժեքության բարդույթ է նկատվում»։

«Գիտես, թե ինչու եմ խուսափում քեզ հետ մի տեղ գնալ։ Քանի որ Ջոնաթանը միշտ խաղալիքի պես զվարճացնում է քեզ»,- ասել է Քլոեն։

Իսկ Քիմը բարկացած բղավել է.

«Երկուսդ ուշադիր լսեք ինձ։ Չե՞ք ցանկանում կրկին միանալ իրար. (Քիմը հիշեցնում էր հարբած Մալիկայի եւ Քլոե հետ կատարված միջադեպի մասին. Մալիկան ցանկացել էր համբուրել Քլոեի  շուրթերը)»։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE