Բարբարա Սթրեյզենդի հուշագրությունները լույս կտեսնեն 2017թ-ին

17:35   21 մայիսի, 2015

73-ամյա երգչուհի Բարբարա Սթրեյզենդի հուշագրությունները լույս կտեսնեն 2017թ-ին, հայտնել է ABC-ին։ Գրքում Սթրեյզենդը պատմում է իր մանկության եւ երաժշտական կարիերայի մասին։

Գրքի տպագրությամբ զբաղվող Viking հրատարակության նախագահ Բրայան Թարթը լրագրողների հոտ զրույցում նշել է, որ երկար տարիներ սպասել է այս գրքի թողարկմանը։

«Բարբարա Սթրեյզենդի մասին առասպելներով եւ չճշտված տեղեկություններով լի կենսագրականներ կան։ Բայց վերջապես նա կներկայացնի իր պատմությունը»,- ասել է Թարթը։

Հիշեցնենք, որ Բարբարա Սթրեյզենդը հունվարին իր 31 պլատինե ալբոմների շնորհիվ ռեկորդ էր սահմանել։



© NEWS.am STYLE