Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի 5 միլիոն դոլարանոց լողափը նավթով է լցվել

12:32   22 մայիսի, 2015

Էկոլոգիական աղետ ԱՄՆ-ի ծովափերի մոտ։ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը հնարավոր է զրկվեն իրենց լողափից՝ այնտեղ լցված նավթի պատճառով։


Ճիշտ է, սկզբում տեղի իշխանությունները հայտարարել էին, որ կատարվածը վտանգավոր չէ, սակայն այժմ հասկանալի է, որ ամեն ինչ շատ լուրջ է։  

Պարզվում է, որ աղետի պատճառով վտանգ է սպառնում ծովափին առկա տարածքներին, որոնցից մեկն էլ պատկանում է հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլիին եւ Բրեդ Փիթին։

Դերասանները Սանտա-Բարբարայում գտնվող մոտ 4.6 հա տարածքը գնել էին 5 միլիոն դոլարով։ 

Ի դեպ, 39-ամյա Ջոլիի եւ 51-ամյա Փիթին պատկանող լողափը գտնվում է ամենամաքուրը համարվող հատվածում։

Օվկիանոսից նավթը լցվել է աստղերին պատկանող տարածք։

Այժմ այստեղ կամավորներ են աշխատում եւ փորձում են շտկել իրավիճակը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AP, Getty, AFP,  WireImage, Reuters, Splash, KTLA, Reyner




© NEWS.am STYLE