Համացանցում հայտնվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Knock Knock» ֆիլմի թրեյլերը

17:39   22 մայիսի, 2015

Voltage Pictures ընկերության էջում տեղադրվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Knock Knock» ֆիլմի թրեյլերը։ Ըստ ֆիլմի սցենարի՝ հերոսը (Ռիվզը) բավականին երջանիկ կյանքով է ապրում մինչեւ այն պահը, երբ հանդիպում է երկու ճակատագրական կանանց։

Ամեն ինչ սկսվում է մեկ գիշերվա ընթացքում, երբ երկու ընկերուհիներ թակում են հերոսի դուռը եւ ապաստան խնդրում։ Երկու կանանց գայթակղությանը չդիմացած հերոսը չի էլ պատկերացնում, թե ինչ վտանգ է սպառնում իրեն։

Ֆիլմի ռեժիսորն է Էլայ Ռոթը, իսկ հերոսուհիներին մարմանվորել են Լորենցա Իզոն եւ Անա դե Արմասը։



© NEWS.am STYLE