Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել YouTube-ում

16:34   22 մայիսի, 2015

Չորս օր առաջ Թեյլոր Սվիֆթը ներկայացրել էր իր նոր՝ «Bad Blood» երգի տեսահոլովակը, որն իր դիտումների քանակով ռեկորդ է սահմանել YouTube-ում։ Առաջին 24 ժամվա ընթացքում հոլովակը դիտել են 20 միլիոն 100 հազար անգամ։ Այսպիսով, Սվիֆթը գերազանցել է Նիքի Մինաժի անցյալ տարվա ցուցանիշը՝ 19 միլիոն։

Նշենք, որ Թեյլոր Սվիֆթի նոր «Bad Blood» երգի տեսահոլովակում նկարահանվել են նաեւ Սելենա Գոմեսը, Էլի Գոլդինգը եւ Քոնդրիկ Լամարան։



© NEWS.am STYLE