«Սեւ լուսան» Նաոմի Քեմփբելը դարձավ 45 տարեկան

16:10   22 մայիսի, 2015

Ո՞վ կարող է պատկերացնել, որ Նաոմի Քեմփբելը 45 տարեկան է։


NEWS.am STYLE-ն այսօր արդեն տեղեկացրել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան մասին, իսկ այժմ հերթը սուպերմոդել Նաոմի Քեմփբելինն է։

«Սեւ լուսան» մականունը կրող մոդելի ծննդյան առթիվ որոշել ենք ներկայացնել նրա ամենավառ կերպարները։

Նաոմի Քեմփբելը, Լինդա Էվանգելիստայի եւ Քրիսթի Թարլիգթոն հետ, 1990-ականներին լավագույն մոդելներից էր։ Նա նորաձեւության աշխարհում  իր կարիերան սկսել է դեռեւս 15 տարեկանից։ 20 տարեկանում Նաոմին People ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը։

 

Քեմփբելն այն առաջին սեւամորթ գեղեցկուհին է, որը հայտնվել է ֆրանսիական եւ անգլիական «Vogue» եւ «Time» ամսագրերի շապիկին։

Նշենք նաեւ, որ այս գեղեցկուհուն մի քանի անգամ ձերբակալել ու դատի են տվել իր օգնականների եւ աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու համար։

 



© NEWS.am STYLE