Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմ- 2» սարսափ ֆիլմը կթողարկվի 2017թ-ի հունիսին

18:13   22 մայիսի, 2015

Paramount ընկերությունը հայտարարել է  Բրեդ Փիթի մասնակցությամբ «Z աշխարհների պատերազմ- 2» սարսափ ֆիլմի թողարկման օրը, տեղեկացրել է Deadline-ը։ Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2017թ-ի հունիսի 9-ին։

Ֆիլմի ռեժիսորն է Խուան Անտոնիո Բայոնան, իսկ գլխավոր դերում՝ Բրեդ Փիթը։

Նշենք, որ «Z աշխարհների պատերազմ» ֆիլմի առաջին մասը համաշխարհային վարձույթում վաստակել է 540 միլիոն դոլարի եկամուտ։ 



© NEWS.am STYLE