«Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու է Հայաստանը․ The Guardian-ի կանխատեսումը

19:44   22 մայիսի, 2015

Բրիտանական The Guardian պարբերականը ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթում հաղթողի իր հավանական թեկնածուների տասնյակը։ Այս կանխատեսումը հիմնվում է պարբերականի հատուկ մշակված մոդելի վրա (հաշվի է առնվում ոչ թե երգի որակը, այլ վերջին 12  տարիների ընթացքում հավաքած ձայների քանակը, ինչպես նաեւ տվյալ երկրի աշխարհագրական դիրքը եւ նախորդ տարիների ելույթները)։

Այսպիսով, The Guardian-ի կանխատեսմամբ՝ «Եվրատեսիլ» մրցույթը հաղթելու է Հայաստան ներկայացնող Genealogy խումբը։

Պարբերականը նաեւ նշել է, որ ի սկզբանե երգը կոչվել է «Don’t Deny» եւ Ցեղասպանության ճանաչման կոչ է եղել։

Ահա այս տեսքն ունի The Guardian-ի տասնյակը՝ 




© NEWS.am STYLE