Քիմ Քարդաշյանը ստվեր է գցում Քանիե Ուեսթի համբավի վրա

15:12   23 մայիսի, 2015

«Քանեն Քարդաշյանի վերածվեց, իսկ Քիմն այդպես էլ Ուեսթ չդարձավ»,- The Wrap կայքի հետ զրուցելիս ասել են Yahoo! Music -ի մենեջեր Լինդսի Փարքերը եւ բրենդ-վերլուծաբան Լինդա Օնգը։ Վերջիններիս կայքը խնդրել էր վերլուծել ու մեկնաբանել Քիմ Քարդաշյան - Քանիե Ուեսթի ֆենոմենը։


Մասնագետները կարծում են, որ 34-ամյա Քարդաշյանը ստվեր է գցում Քանիե Ուեսթի համբավի վրա.

«Մինչեւ Քիմին հանդիպելը, ռեփերը մեծ ճանաչում էր վայելում իր ստեղծագործությունների եւ սկանդալային ելույթների շնորհիվ։ Իսկ այսօր մամուլում շրջանառվում են միայն իր եւ կնոջ հարաբերությունների մասին լուրերը։ Քանիեի երկրպագուները գնահատում էին նրա ինտելեկտն ու արվեստի նկատմամբ ունեցած մեծ սերը, հետեւաբար Ուեսթի եւ Քարդաշյանի սիրավեպն անսպասելի էր նրանց համար։ Ռեփերի երկրպագուները չէին հասկանում, թե ինչպես կարող էր նրանց կուռքը ամուսնանալ նման անկիրթ ու հասարակ կնոջ հետ։ Ես չեմ զարմանա, եթե Քանիեի հաջորդ ձայնասկավառակում Քիմի հետ զուգերգեր հայտնվեն»,-պատասխանել է Yahoo! Music-ի մենեջեր Լինդսի Փարքերը։

Իսկ բրենդ-վերլուծաբան Լինդա Օնգը հավելել է, որ Քանիեի համբավի վրա բացասաբար է ազդում նաեւ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հեղինակությունը։  

«Քանիեն դարձել է Քարդաշյանների ընտանիքի մի մասնիկը եւ կորցրել է իր անհատականությունը։ Այժմ նա պետք է մեծ ջանքեր գործադրի, որ ետ բերի համբավը»։

 



© NEWS.am STYLE