Ֆրանսահայ երաժիշտ 13-ամյա Ռաֆի Արտո. «Genealogy-ի գաղափարն արդեն իսկ հաղթանակն է։ Առա՛ջ Հայաստան»

19:09   23 մայիսի, 2015

Այսօր երեկոյան Ավստրիա մայրաքաղաք Վիեննայում կայանալու է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ է ունենալու վեցերորդ համարի ներքո։

Ֆրանսահայ հայտնի երաժիշտ 13-ամյա Ռաֆի Արտոն, որը վերջերս «պայթեցրել էր» Լոնդոնի Կոլիզեյ թատրոնի բեմը, հաջողություն է մաղթել «Genealogy» խմբի անդամներին, որոնց ելույթը կարելի է դիտել այսօր երեկոյան ժամը 23։00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում։

«Genealogy-ի գաղափարն արդեն իսկ հաղթանակն է։ Խմբում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված հայեր են, եւ սա շատ կարեւոր է։ Իմ հայրենիքին՝ Հայաստանին, հաղթանակ եմ մաղթում։ Ես հավատում եմ, որ  «Genealogy»-ն բոլոր շանսերն ունի հաջողության հասնելու համար։ Առա՛ջ Հայաստան։ Ի սրտե հաջողություն եմ մաղթում»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է տաղանդավոր երաժիշտը։ 



© NEWS.am STYLE