«Եվրատեսիլ-2015»․ Շվեդիայի մասնակցի ելույթի միտքը Բեյոնսեի՞ց է գողացված

17:10   23 մայիսի, 2015

«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթի եզրափակիչ փուլից առաջ նոր սկանդալ է բարձրացել։

Շվեդական Nyheter24.se կայքի փոխանցմամբ՝ բլոգերները մրցույթի հաղթողի հավակնորդներից մեկին՝ Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլյովին, մեղադրել են Բեյոնսեին կրկնօրինակելու մեջ։ Զելմերլյովի ելույթի թնթացքում օգտագործված գրաֆիկական լուծումները շատ նման են Բեյոնսեի «Who run the world» երգի կատարմանը BillBoard-2011-ի ժամանակ։

Մոնսի ելույթի ընթացքում էկրանին հայտնվում է տղամարդկանց թվային «բանակ», իսկ Բեյոնսեի կատարման ժամանակ էկրաններին հենց երգչուհու պատկերն է բազմապատկվում։ Ավելին, ինչպես Բեյոնսեի, այնպես էլ շվեդ երգչի ելույթի ընթացքում կատարողի թիկունքում թեւեր են հայտնվում։

Ի դեպ, երկրորդ կիսաեզրափակիչից հետո Սան Մարինոյի ներկայացուցիչը Twitter-ում գրել էր, որ Մոնս Զելմերլյովի երգը նման է Դեւիդ Գետայի «Lovers on the sun» ստեղծագործությանը։



© NEWS.am STYLE