«Անավարտ թռիչք» ֆիլմը կցուցադրվի ռուսական 200 կինոթատրոններում

12:10   24 մայիսի, 2015

«Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններ բարձրացավ փետրվարին  եւ մինչ օրս կինոթատրոններում շարունակում են ֆիլմը ցուցադրել՝ օրը 6 սեանս ռեժիմով։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ֆիլմի սցենարիստ Անահիտ Մխիթարյանը։

«Ֆիմը համարում եմ հաջողված, քանի որ մինչ օրս դեռ ցուցադրվում են կինոթատրոններում, բայց տեղյակ չեմ դեռ մինչեւ, երբ են ցուցադրությունը նախատեսել։ Ֆիլմը ռուսերեն թարգմանությամբ կցուցադրվեի նաեւ Ռուսաստանում։ Մոտ 200 կինոթատրոններում արդեն նախատեսված է»,- ասաց Անահիտը։

Սցենարիստը նշեց, որ վերջերս Ռուսաստանում կայացել է փակ դիտում եւ ներկաները մեծ տպավորություններով են դուրս եկել կինոդահլիճից։

Նշենք, որ ֆիլմը հնարավոր է, որ ցուցադրվի նաեւ Միացյալ Նահանգներում։

Հիշեցնենք, որ ֆիլմի հիմքում իրական փաստեր են։ Գլխավոր հերոսների սերն անավարտ թռիչքի պես ընդհատվում է 2006թ. մայիսին տեղի ունեցած ողբերգական ավիավթարի պատճառով։ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմը ոչ միայն սիրո, այլեւ մարդկային արժեքների, խղճի եւ հոգեբանական բախումների մասին է։ Գլխավոր հերոսների մեծ սերն անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու հույս է ներշնչում եւ ստիպում պայքարել։



© NEWS.am STYLE