Պոլինա Գագարինա՝ «Եվրատեսիլ-2015»-ի հաղթողի հավակնորդ․ The Telegraph

20:05   23 մայիսի, 2015

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլից առաջ բրիտանական The Telegraph  պարբերականը հրապարակել է մի հետաքրքիր հոդված՝ նշելով հաղթողի հավակնորդի անունը։ Ըստ պարբերականի՝ Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան հաղթողի ամենահավանական թեկնածուն է։ Նշենք, որ Պոլինան «A Million Voices» երգը եզրափակիչում կատարելու է 25-րդ համարի ներքո, իսկ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը վեցերորդն է։

«Հենց որ գեղեցկուհի Պոլինա Գագարինան իր երկար սպիտակ զգեստով բեմ բարձրացավ, երգեց բարձր նոտաներ եւ հմայեց մրցույթի կիսաեզրափակչին ներկա հանդիսատեսին, բլոգերները, լրագրողները եւ բուքմեյքերները միաձայն հայտարարեցին նրա հաղթանակի մեծ հավանականության մասին»,- գրել է The Telegraph-ը։



© NEWS.am STYLE