«Եվրատեսիլ 2015-ում հիմնական պայքարը Ավստրալիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ Շվեդիայի միջեւ է»․ գերմանացի հաղորդավար

22:01   23 մայիսի, 2015

Մեկ ժամ անց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկում է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Գերմանական dw.de կայքը հայտարարել է հաղթողի հիմնական  հավակնորդների անունները։

Հաղթողի կոչմանն արժանանլու համար այս տարի պայքարելու են 27 երկիր, այդ թվում՝ առաջին անգամ մրցույթում հայտնված Ավստրալիան։ Վիեննայում հավատարմագրված լրագրողները հիմնական հավակնորդ հենց Ավստրալիան ներկայացնող Գայ Սեբաստիանին են համարում։

Հնգյակի մեջ հայտնվել են նաեւ շվեդ Մոնս Զելմերլյովը, ռուս Պոլինա Գագարինան, իտալական «Il Volo» տրիոն եւ բելգիացի Լոիկ Նոթեն։ Մրցույթում նաեւ իր ուրույն տեղն ունի Էստոնիայի դուետը։ Իսկ գերմանացի հայտնի հաղորդավար Պիտեր Ուրբանը dw.de կայքին տված հարցազրույցում նշել է, որ հիմնական պայքարը Ավստրալիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ Շվեդիայի միջեւ է։



© NEWS.am STYLE