«Եվրատեսիլ-2015». եզրափակիչ համերգի տոմսերի միջին գինը՝ 500 եվրո

17:53   23 մայիսի, 2015

Այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ-2015» մրցույթի եզրափակիչ համերգը:

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ է ունենալու 6-րդ համարի ներքո: Ինչպես Վիեննայից հաղորդում է NEWS.am STYLE-ի թղթակիցը, Stadthalle դահլիճում 10 հազարից ավելի հանդիսատես է հավաքվել: Եզրափակիչի տոմսերի միջին գինը կազմում է 500 եվրո (նվազագույնը՝ 130 եվրո, առավելագույնը՝1030): Հեռուստադիտողների ենթադրյալ թիվը, ովքեր հետեւելու են շոուին ուղիղ հեռարձակմամբ, 100 միլիոնի է հասնում:



© NEWS.am STYLE