«Եվրատեսիլ 2015». The Telegraph. «Բեմում Հայաստանից դրուիդներ էին»

18:21   24 մայիսի, 2015

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2015» մրցույթի եզրափակիչ փուլը, որում հաղթող է ճանաչվել Շվեդիան: Բրիտանական The Telegraph պարբերականը հոդված է հրապարակել մրցույթի արդյունքների մասին եւ ընդգծել մի քանի ելույթներ, այդ թվում՝ Genealogy-ի ելույթը:

«Հայաստանի կատարումը նման է Քեյթ Բուշ երգչուհուն նվիրված կատարման և միջնադարյան կելտական դրուիդների` արևահավասարի հավաքույթի հիբրիդի: Ակնհայտորեն նրանք ներառել են Հայաստանում ապրող բոլոր դրուինդերին, ովքեր կարող են երգել: Կամ գուցե սա իրականում Էլրոնի խորհուրդն է՞ր» (Տոլկիենի «Մատանիների տիրակալ»)», - գրում ՝է պարբերականը:




© NEWS.am STYLE