«Եվրատեսիլ 2015». The Mirror-ը համեմատել է Genealogy-ին «Մթնշաղ» ֆիլմի վամպիրների հետ

19:23   24 մայիսի, 2015

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2015» մրցույթի եզրափակիչ փուլը, որում հաղթող է ճանաչվել Շվեդիան: Հայաստանը գրավեց 16-րդ տեղը։ 

Բրիտանական The Mirror պարբերականը անդրադարձել է Genealogy-ի ելույթին և համեմատել այն «Մթնշաղ» ֆիլմի հերոսների՝ վամպիրների կերպարներին

«Սարսափում ես, երբ վամպիրակերպների խումբը բարձրանում է «Եվրատեսիլի» բեմ: Բայց հենց այդպիսի զգացողություն էր, երբ արնախում վամպիրների տեսքով՝ հայկական Genealogy խմբի անդամները բարձրացան Վիեննայի բեմ: Նրանց ելույթը «Մթնշաղը» ֆիլմի վամպիրական դրվագ էր հիշեցնում: Նրանց կարելի է նաեւ շփոթել Scottish Widows-ի (ներդրումային ընկերություն) գովազդի հետ՝ պատրաստված հատուկ այս մրցույթի համար», - գրում է պարբերականը:





© NEWS.am STYLE