«Եվրատեսիլ 2015»-ի եզրափակիչ․ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հաղթել է Իտալիան

10:02   25 մայիսի, 2015

Ավարտվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որում 365 միավորով հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը։ Հայաստանը զբաղեցրեց 16-րդ տեղը։

Մրցույթի պաշտոնական կայքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ըստ հեռուստադիտողի քվեարկության՝ հաղթել է Իտալիան։ Երկրորդ տեղում հայտնվել է Պոլինա Գագարինան, իսկ երրորդում՝ Շվեդիան։

Հիշեցնենք, որ քվեարկության  վերջնական արդյունքը կազմվում է  համաձայն հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության։ Փաստորեն, Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլյովը հաղթել է ժյուրիի միավորների շնորհիվ։



© NEWS.am STYLE