Կաննի մրցանակակիրներն ու աստղերը՝ կարմիր գորգի վրա

11:34   25 մայիսի, 2015

Ավարտվեց Կաննի 68-րդ միջազգային կինոփառատոնը եւ արդեն հայտնի են բոլոր մրցանակակիրների անունները։ Բայց մինչեւ մրցանակակիրներին անդրադառնալը ներկայացնենք, թե ովքեր են փայլել կարմիր գորգի վրա։

Սիենա Միլեր

Լետիցիա Կաստա 



Միշել Ռոդրիգես


Ինչ վերաբերում է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու ճյուղին», ապա այն շնորհվել է Ժակ Օդիարին՝ իր «Dheepan» ֆիլմի համար։

Ժակ Օդիար

Գրան-պրին բաժին է ընկել Լասլո Նեմեշին՝ «Սաուլի որդին» ֆիլմի համար։

Լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթել է Հոու Սյաոսյանը՝ «Մարդասպանը» ֆիլմի շնորհիվ։

Կաննի կինոփառատոնի ժյուրին մրցանակ է շնորհել նաեւ հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսին՝ «Լոբստեր» ֆիլմի համար։ Լավագույն դերասան տիտղոսին արժանացել է ֆրանսիացի դերասան Վենսան Լենդոնը՝ Ստեֆան Բրիզեի «Շուկայի օրենքը» ֆիլմում իր դերակատարության համար։ Լավագույն դերասանուհի մրցանակը բաժին է ընկել միանգամից երկու աստղերի՝ Ռունի Մարային եւ Էմանուել Բերկոյին:

Վենսան Լինդոն

Լավագույն սցենարիստ ճանաչվել է Միշել Ֆրանկոն՝ «Chronicle» ֆիլմի համար։

Անյես Վարդա

Ջեյն Բիրկինը անձամբ է «Ոսկե արմավենու ճյուղը» հանձնել Անյես Վարդային՝ «Ձախ ափ» ֆիլմի ռեժիսորներից մեկին։

Սոֆի Մարսո,Կսավե Դոլան, Ռոսի դե Պալմա, Սիենա Միլեր



Ջոել Կոեն եւ Սոֆի Մարսո


Ջոել Կոեն, Սոֆի Մարսո, Սիենա Միլեր, Կսավյե Դոլան, Ռոսի դե Պալմա, Մալի Ռոկիա Տրաորե 



Գիլերմո դել Տորո եւ Ջեյք Ջիլենհոլ


Իզաբել Գուլար


Թիմ Ռոթ եւ Միշել Ֆրանկո

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ EPA, AP, Getty, Splash, WireImage

 



© NEWS.am STYLE